Նյու Յորքում հայտնվել է նոր ատրակցիոն՝ աշխարհի մանրակերտը, որը կրում է Gulliver’s Gate (Գուլիվերի դարպասներ) անունը, որտեղ հավաքված են ավելի քան 300 ամենահայտնի տեսարժան վայրերն աշխարհում։ 1:87 մասշտաբով աշխարհի մակետը տեղ է գտել 44-րդ փողոցում՝ Մանհեթենի Թայմս Սքուերի հարևանությամբ։
4600 քառակուսի մետր տարածքում տեղ են գտել մի շարք կառույցներ, օդանավակայաններ, ֆրանսիական, իտալական, բրիտանական և չինական թաղամասեր, որոնցով անցնում են 10 հազար ավտոմեքենա։ Մանրակերտային աշխարհով շրջում է հազար երկաթուղային գնացք։ Այցելուները կարող են տեսնել Էյֆելյան աշտարակը, Բուքինգեմյան պալատը, Չինական Մեծ պատը, եգիպտական բուրգերը և այլ համաշխարհային ճարտարապետական հուշարձաններ։
Մինի-աշխարհում տեղ է հատկացվել նաև երևակայական կյանքին, որտեղ ապրում են կինո և գրական հերոսները․ հայտնում է ArtNet.com-ը։ Նախագծի արժեքը կազմել է 40 միլիոն դոլար։
Ատրակցիոնը աշխատում է ամեն օր 9:00-ից 22:00-ին։ Gulliver’s Gate-ի մուտքի տոմսը մեծահասակների համար արժե $36 դոլար, 3-ից 12 տարեկան երեխաների համար՝ $27 դոլար։