Airbus ընկերության ներկայացուցիչները համակարգչային գրաֆիկայի օգնությամբ ստեղծել են տեսանյութ, որում ներկայացվում է իրենց անօդաչու թռչող Vahana տաքսու աշխատանքը։ Այն հրապարակվել է Vimeo վիդեոհոսթինգում։
Տեսանյութում Դեբորա (Deborah) անունով կինը կանչում է օդային տաքսի բջջային հավելվածի օգնությամբ։ Դրանով նա Սան Խոսե քաղաքից ուղևորվում է Սան Ֆրանցիսկո։ Թռիչքն արժենում է 77 դոլար։
Ինչպես նշում է The Verge պորտալը՝ Դեբորայի ճանապարհորդությունը տևում է 18 րոպե։ Միևնույն ժամանակ, նույն ճանապարհը ավտոմեքենայով կտևեր մի քանի ժամ՝ հաշվի առնելով խցանումները։
Vahana-ն գտնվում է մշակման փուլում։ Ակնկալվում է, որ մեքենան, որը նախատեսված է մեկ ուղևորի համար, կունենա ութ պտուտակ և կկարողանա կատարել ուղղահայաց թռիչք և վայրէջք։