Երկնաքերի վրայի ջրվեժը վախեցրել է բնակիչներին Չինաստանում (վիդեո)
Պարբերականը նաև նշում է, որ ջրի բարձրացման համար ծախսվող էլեկտրաէներգիայի ծախսը ժամում գերազանցում է հարյուր դոլարը։
Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Գույյան քաղաքի բնակիչները անսովոր կերպով են արձագանքել աշխարհի ամենաբարձր արհեստական ջրվեժներից մեկին, որը գտնվում է բարձրահարկ Liebian Building կառույցի վրա․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Archdaily-ին։
Մարդիկ սկսել են ԶԼՄ-ներին հայտնել երկնաքերերից մեկի վրայից ջրի արտահոսքի մասին, բայց, իրականում, շենքի մի կողմից ջրի հարյուրմետրանոց հոսքը ջրվեժ է, որն արդեն պլանավորում են բացել միայն հատուկ առիթներով։