Ջուր երկնաքերի բյուրեղապակյա կրկնօրինակում․ նոր հուշանվեր Դուբայից

Դուբայում շուտով կհայտնվի խմելու ջրի նոր ապրանքանիշ՝ Burj Khalifa, որն իր անվանումը ստացել է աշխարհի ամենաբարձր կառույցի պատվին։ Այն կլցնեն 750 միլիլիտր ծավալով շշի մեջ, որը կունենա հայտնի երկնաքերի տեսքը՝ պատրաստված բյուրեղապակուց։ Յուրաքանչյուր շիշ կունենա կապույտ լույսով տակդիր։

2016_1_burjkhalifa_base

Ինչպես հայտնում է Ռուսական Էմիրությունները՝ նման շշի արժեքը կկազմի 700 դիրհամ ($192)։  Burj Khalifa-ն Արաբական Միացյալ Էմիրությունների  խորհրդանիշներից մեկն է, իսկ շենքի բյուրեղապակյա կրկնօրինակը կդառնա հրաշալի ինտերիերի տարր և հուշանվեր Դուբայից։