2017 թվականի ապրիլի 29-ին Շվեդիայի մայրաքաղաքում իր դռները կբացի Վիկինգների թանգարանը, որը կպատմի սկանդինավյան ծովագնացների կյանքի և պատմության մասին։ Vikingaliv -ը կբացվի Յուրգորդեն կղզում՝ հայտնի ABBA The Museum-ից ոչ շատ հեռու։
2 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում ինտերակտիվ թանգարանից բացի տեղ կգտնեն նաև սրճարանն ու հուշանվերների խանութը։ Իսկ ցուցանմուշները կբաժանվեն երկու մասի․ «Սագա Ռագնֆրիդ» 3D-ատրակցիոնը և մշտական պատմական ցուցահանդեսը։ Թանգարանի ցուցանմուշները կհիմնվեն վերջին հնագիտական հայտնագործությունների հիման վրա։ Vikingaliv-ի մուտքի տոմսի արժեքը մեծահասակների համար 190 SEK է, երեխաների համար՝ 120 SEK։