Մշակույթի գծով Պապի խորհուրդը հայտարարել է Սուրբ Պետրոսի անվան սեփական կրիկետի ակումբ ստեղծելու մտադրության մասին: Խմբի առջև դրվում է հավակնոտ նպատակ՝ հաղթել գավաթը և պարտության մատնել հակառակորդ Անգլիական եկեղեցուն:
Այս ինքնատիպ գաղափարի հեղինակը Ավստրալիայի դեսպան Ջոն Մակարտին է: Նորին Սրբություն Հռոմի Պապ Բերգոլոն այս սպորտաձևի մեծ սիրահար է. հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Կրիկետ խաղի Վատիկանի ակումբը կներկայանա միանգամից մի քանի խմբերով, որոնք կազմված կլինեն 300 քահանաներից և ուսանողներից, ովքեր սովորում են հռոմեական կաթոլիկ քոլեջներում և ճեմարանում և կրիկետ են խաղում իրենց հայրենիքում. փոխանցում է Еuromag-ը: