Cedar Point զվարճանքների այգում (Օհայո նահանգ, ԱՄՆ) բացվել են ամենաբարձր, երկար և ոլորապտույտ ամերիկյան բլրակներն աշխարհում։ Երթուղու երկարությունը կազմում է շուրջ մեկ կիլոմետր, բարձրությունը՝ 65,3 մետր։ 65 մետր բարձրանալուց հետո ուղևորատար վագոնները կանգ են առնում չորս վայրկյան, այնուհետև՝ նետվում ցած՝ զարգացնելով մինչև 121 կիլոմետր ժամ արագություն․ հայտնում է KTLA 5-ը։