ԱՄԷ-ն ներկայացրել է շների ցեղատեսակների ցուցակը, որոնց արգելված է ներմուծել երկիր

Այս տարվա մայիսին ԱՄԷ-ի իշխանությունները քննարկել են երկիր շների տարատեսակ ցեղատեսակների ներմուծման կանոնները։ Օրերս Ազգային դաշնային խորհուրդը  (FNC) ներկայացրել է շների 12 ցեղատեսակների ցանկ, որոնց արգելված է տանել Էմիրություններ։ Ինչպես գրում է eturbonews-ը՝ շների տերերը պետք է ուշադրություն դարձնեն նրան, որ ներմուծման արգելքը վերաբերվում է ոչ միայն մաքուր ցեղատեսակներին, այլև՝ արգելված ցեղատեսակների խառնուրդներին։

1289557599_d2f8b3f640_b

1. Պիտբուլ
3. Տոսա (ճապոնական մաստիֆ)
4. Ռոտվեյլեր
5. Գերմանական հովվաշուն
6. Հասկի
7. Ալյասկայի  մալամուտ
8. Դոբերման պինչեր
9. Չաու-չաու
10. Կանարյան շուն
11. Բոքսյոր
12.Դալմաթին

Օրենքը խախտողները ստիպված կլինեն մեկ տարի անցկացնել բանտում և/կամ վճարել  1 միլիոն դիրհամ տուգանք։

You might also like