Huvafen Fushi-ն լյուքս դասի հյուրանոց է Մալդիվներում, որն առաջինն աշխարհում բացել է սպա ջրի տակ: Սպան կոչվում է LIME և այցելուներին առաջարկում է նոր տեսակի պրոցեդուրաներ՝ Lose It, Tone It; Cellulite Therapy and Stress Buster: Սպան ունի ոչ միայն ստորջրյա, այլև ջրի վրայի սենյակներ նրանց համար, ովքեր չեն սիրում խորություններ:
Ստորջրյա սենյակները, որոնք կառուցվել են մեկ տարի, պատրաստված են մետաղական պոլիմերներից, որոնք մեծ վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին և օվկիանոսի էկոհամակարգին: 5 սմ հաստությամբ պոլիմերը, ըստ հյուրանոցի մենեջմենթի, ավելի թափանցիկ է, քան ավելի մատչելի տարբերակը՝ լամինացված ապակին:
Սա Մալդիվների առաջին ստորգետնյա կառույցը չէ: Conrad Maldives Rangali Island հյուրանոցի Ithaa ռեստորանը գտնվում է 16 ֆուտ խորության մեջ և այցելուներին առաջարկում է ծովային կյանքի 180-աստիճանի դիտանկյուն. գրում է ABC News-ը: