ՄԱԿ-ն անվանել է ամենաերջանիկ բնակչությամբ երկրները

Նորվեգիան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է ամենաերջանիկ բնակչությամբ երկիրը։

Բրիտանացի հոգեբան Քլիֆ Արնալի  տեսության համաձայն՝ հունվարի 15-ը այս տարվա ամենատխուր օրն էր։ Ըստ նրա հետազոտությունների՝ հենց այդ օրը մեր մոլորակի բնակչության մեծամասնությունը դժգոհել է  ինքնազգացողությունից, ուժերի անկումից և ընկճախտային տրամադրությունից։

Այդ պատճառով այդ օրը Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների իր ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ինչպես անցյալ տարի՝ այս տարի ևս առաջին հորիզոնականը բաժին է հասել Նորվեգիային։

Ամենաերջանիկ բնակիչներով երկրների ամբողջական ցանկը ներկայացված է ստորև․

1. Նորվեգիա;
2. Դանիա;
3. Իսլանդիա;
4. Շվեյցարիա;
5. Ֆինլանդիա;
6. Նիդեռլանդներ;
7. Կանադա;
8. Նոր Զելանդիա;
9. Ավստրալիա;
10. Շվեդիա;
11. Իսրայել;
12. Կոստա Ռիկա;
13. Ավստրիա;
14. ԱՄՆ;
15. Իռլանդիա;
16. Գերմանիա;
17. Բելգիա;
18. Լյուքսեմբուրգ;
19. Մեծ Բրիտանիա;
20. Չիլի։

You might also like