ԱՄԷ-ում կկառուցեն շրջակա միջավայրի համար ամենաանվտանգ առողջարանը

Լիվա օազիսում (Աբու Դաբի) կկառուցվի նոր առողջարան՝ Oasis Eco Resort, որը կդառնա ամենաէկոլոգիական առողջարանը աշխարհում։ Еco Resort Group ընկերությունը, որը պատրաստվում է կառուցել առողջարանը, հայտարարել է, որ մարդակերտ օազիսի բացումը նախատեսված է  2020 թվականին։
Ինչպես գրում է Еmirates 24/7-ը՝ առողջարանի կենտրոնում, որը կունենա աստղի տեսք, կգտնվի լիճ, որի շուրջը կլինի կանաչ The UAE will build the most environmentally friendly resortգոտի՝ շրապատված բնակելի շենքերով։ Առողջարանը կունենա, ընդհանուր առմամբ, «լյուքս» դասի  84 համար, որոնցից յուրաքանչյուրը կունենա բացօթիկ։ Սակայն առողջարանի ամբողջական նկարագրությունը հանրությանը կտրամադրվի ավելի ուշ։ Հիմա դեռևս հաստատ պարզ է, որ առողջարանը կունենա սեփական հելիոէլեկտրակայան, մաքրված կեղտաջրերը կօգտագործվեն ոռոգման համար, ինչպես նաև՝ առողջարանում կվերամշակվի աղբը՝ շրջակա միջավայրի վրա  բացասական ազդեցությունը հասցնելով զրոյի։

You might also like