ԱՄԷ-ում կհայտնվի կուրորտ ֆուտբոլի երկրպագուների համար

«Ռեալ Մադրիդ» իսպանական ֆուտբոլային ակումբը Արաբական Միացյալ Էմիրություններում կկառուցի հանգստավայր` մարզադաշտով և երկու շքեղ հյուրանոցներով: Այն կտեղակայվի Պարսից ծոցի  (Ռաս էլ Հայմա էմիրություն) Էլ Մարջան  (Al Mardjan) արհեստական կղզում: Ինչպես հայտնում է BFM.ru-ն` Real Madrid Resort Island հանգստավայրը կմիավորի զբոսաշրջային համալիրը և ֆուտբոլային երկրպագուների համար թեմատիկ պարկը:

Նախագծի առաջին մասում կլինենե երկու բարձրահարկ հինգաստղանի հյուրանոցներ,  60 բունգալո, 48 վիլլա և նավակայան զբոսանավի համար: Իսկ երկրորդ մասում կլինեն մարզական օբյեկտներ, ատրակցիոններ, ֆուտբոլային ակումբի թանգարանը և 10 հազար հանդիսատեսով մարզադաշտ: Ենթադրվում է, որ 1 միլիարդ դոլար արժողությամբ այս հանգստավայրը կբացվի 2015 թվականին և հենց առաջին տարվա ընթացքում կգրավի շուրջ մեկ միլիոն ֆուտբոլի և հայտնի մադրիդյան ակումբի սիրահարներին:

You might also like