Էմիրություններում` Ռաս էլ Հայմայում, հայտնվել է Մարգարիտների թանգարան, որի ցուցադրությունը պատմում է Արաբական թերակղզում մարգարիտների արտադրության պատմությունը: Al Quawasim Croniche Road-ում տեղակայված համալիրում ներկայացված է նաև հատուկ արժողությամբ տարբեր գույնի և չափսերի բնական մարգարիտների հավաքածու:
Թանգարանի երկու հարկերի ցուցափեղկերին դրված է մարգարիտներ գտնելու համար նախատեսված անտիկ սարքավորումներ և ջրասուզակային կոստյումներ, հայտնում է Ռաս էլ Հայմայի զբոսաշրջիկության զարգացման կենտրոնի ներկայացուցիչը: Այցելուներին կցուցադրեն նաև թանկարժեք մարգարիտների վերամշակման սարքավորումը: Գործում է նաև խանութը, որտեղ հնարավոր է գնել հուշանվերներ և զարդեր խեցուց և մարգարիտից: