ԱՄԷ-ում հանձնել են տուրիստական «Օսկարներ» (ֆոտո+վիդեո)

Դոհայում անցկացվեց World Travel Awards-ի 18-րդ մրցանակաբաշխությունը: Հնդկաստանը մրցանակ ստացավ «Աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություն» և «Լավագույն զբոսաշրջային ուղևորություն դեպի անհավանական Հնդկաստան» անվնակարգերում, հայտնում է  АТОР կայքը: Երկու մրցանակներ ստացան ռուսական Radisson Royal Hotel- ը և Swissotel Krasnye Holmy-ը: World Travel Awards-ը ողջ զբոսաշրջային հանրության կողմից ճանաչված, աշխարհում հայտնի մրցանակաբաշխություն է: Այն  հաճախ համեմատում են «Օսկար»-ի հետ:

World Travel Awards-ը հազարավոր անվանակարգեր ունի, որոնք որոշում են լավագույն զբոսաշրջային ոլորտները` ելնելով դրանց աշխարհագրական դիրքից, ինչպես նաև` զբոսաշրջիկային գործունեությունից: Այս տարի հեղինակավոր մրցանակը ստացել են  միանգամից երկու ռուսական հյուրանոցներ: Radisson Royal Hotel  հյուրանոցը անվանվել է աշխարհի լավագույն հյուրանոց «Լյուքս բիզնես-հյուրանոց» անվանակարգում: Swissotel Krasnye Holmy-ն էլ հաղթել է «Հանդիպումներ անցկացնելու համար նախատեսված աշխարհի լավագույն հյուրանոց» անվանակարգում:

Աշխարհի լավագույն ավիաընկերություն է ճանաչվել Etihad-ը: Այն ստացել  է «Աշխարհի լավագույն առաջին դասի ավիաընկերություն» անվանակարգի մրցանակը: Լավագույն ավիաուղիները կրկին ճանաչվել է OneWorld-ը: Աշխարհի լավագույն օդանավակայան  է ճանաչվել կրկին սինգապուրյան Չանգին: Աշխարհի լավագույն լողափնյա ուղղությունը դարձել է Մավրիտոսը (Trou Aux Biches): Աշխարհի լավագույն առողջարանային կենտրոն է ճանաչվել Դուբայի Le Royal Meridien Beach Resort & Spa-ն:

Royal Caribbean Cruise Line-ը այս տարի ճանաչվել է աշխարհի լավագույն կրուիզային բրենդ, իսկ լավագույն կրուիզային ուղղությունը  Յամայկան է: Այս կղզին այս տարի ճանաչվել է նորապսակների շրջանում համար առաջին ուղղությունը: Աշխարհի առաջատար հանգստյան գոտի է ճանաչվել իտալական  Forte Village Resort-ը, իսկ շվեյցարիական Gstaad Palace-ը դարձել է լավագույն լեռնադահուկային առողջարանային կենտրոնը: Առաջին անգամ որոշվել է նաև աշխարհի լավագույն դայվինգային ուղղությունը. դա եգիպտական Շարմ Էլ Շեյխի The Royal Savoy-ն Է:

 

You might also like