Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է այն մասին, որ իրենց հաջողվել է Գինեսի ռեկորդ գրանցել և ստեղծել աշխարհի ամենամեծ փազլը։ Այն բաղկացած է 12 հազար կտորից․ հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում կատարելով Upi-ին։
ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատկերով հսկա փազլը զբաղեցնում է վեց հազար քառակուսի մետր մակերես։
Նախորդ ռեկորդը սահմանվել է 2002 թվականին և պատկանել Նիդեռլանդներին։ Այն զբաղեցրել է 5 260 քառակուսի մետր մակերես։