Բրիտանական սովորական գնացքում կարելի է դառնալ թագուհու ուղեկիցը

Ելիզավետա  II  թագուհին հանգստից վերադարձել է Լոնդոն սովորական գնացքով։ Նորին Մեծությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել Նորֆոլկ կոմսությունից, որտեղ, ավանդաբար, անցկացնում է իր ձմեռային արձակուրդը։ Ելիզավետան ճանապարհորդել է առաջին դասում։ Նա զբաղեցրել է իր տեղը վագոնում գնացքի մեկնումից հինգ րոպե առաջ Քինս Լինն The train can be simple British Queen to become a fellow travelerկայարանում։ Մինչև լոնդոնյան Քինգս Քրոսս կայարանը ուղևորությունը տևել է  1 ժամ 40 րոպե։ Արժեքը կազմել է  54,9 ֆունտ (79 դոլար)։
«Ես հարցրեցի, թե դուր է եկել նրան այցը Նորֆոլկ, և նա դրական պատասխան տվեց», —Պատմել է Գրեմ Փրեթը (Graeme Pratt)՝ Քինս Լինն կայարանի ղեկավարը։
Ելիզավետա II-ը օգտվում է բրիտանական երկաթգծից բազում  տարիներ։ Օրինակ, 1991 թվականին  նա ոչ միայն շրջել է նոր 225 գնացքով, այլև՝ կատակել ուղեկիցների հետ, ովքեր չէին սպասել հանդիպել թագուհուն իրենց վագոնում։

You might also like