Այս տարվա հունիսի 17-ից մինչև սեպտեմբերի 1-ը Պիզա այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան բարձրանալու Պիզայի աշտարակի ամենավերևը երեկոյան ժամերին` ժամը 20-ից 22-ը:
Բացի այդ, մինչև հայտնի զանգակատան գագաթը բարձրանալը նրանք հնարավորություն կունենան այցելելու «Ձկան սրահ», որն իր անունը ստացել է այնտեղ գտնվող ձուկ պատկերող խորաքանդակից: Ձկան սրահը գտնվում է թեքված աշտարակի հիմքում և չունի տանիք:
Մինչ այժմ այն զբաղեցրած էր աշտարակի թեքման անկյունը վերահսկող սարքավորումներով, բայց հիմա այն ազատել են, և բոլոր ցանկացողները կարող են այնտեղից նայել աշտարակը ծածկող երկնքին` ասես մի մեծ աստղադիտակի միջոցով: