Հռոմում հայտնվել է նոր «նորաձև» հուշանվեր` հնագույն քարեր, ավելի կոնկրետ` ճանապարհաքարեր, որոնցից երբևէ կազմված են եղել հին հռոմեական հրապարակներն ու փողոցները: Զբոսաշրջիկները այդ քարերը տարում են` որպես հուշանվեր: Իսկ հնաոճ իրերի սիրահարերը, մասնավորապես` Հյուսիսային Եվրոպայի երկրների բանկիչները, նույնիսկ գողանում են մ.թ.ա. III-I դարերի խճանկարի բեկորներ հենց Հավերժական քաղաքի հնագիտական գոտուց:
Այդ «հուշանվերներից» շատերը հիմա գտնվում են Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանի մաքսային ծառայության տրամադրության տակ, որի աշխատակիցները առգրավել են դրանք զբոսաշրջիկներից, ովքեր մեկնում են հայրենիք Հռոմում անցկացրած հանգստից հետո: Ուղևորները, ում ճամպրուկում հայտնաբերվել են հնագույն բեկորները, մեղադրվել են գողության մեջ, իսկ «գողոնը» վերադարձվել է Հռոմին: