Զբոսաշրջուհին սաֆարիի ժամանակ վնասել է կենդանուն

Թե ինչ պատիժ է տրվել անզգուշ ճանապարհորդներին, հայտնի չէ։  

Սաֆարիի մասնակցող շատ զբոսաշրջիկներ անտեսում են վարքագծի կանոնները, որոնց պետք է հետևել վայրի կենդանիների հանդիպելիս։ Այսպիսով, Մեծ Բրիտանիայում զբոսաշրջուհին սխալ է արձագանքել իրենց մոտեցած ընձուղտին և քիչ է մնացել զրկել նրան կյանքից։

Բրիտանական West Midland Safari and Leisure Park  պարկում սաֆարիի ժամանակ ճանապարհորդները, որոնց անունը չի բարձրաձայնվում, մոտեցել են ընձուղտների խմբի։ Մարդկանց սովոր կենդանիները շրջապատել են մեքենան՝ հյուրասիրության ակնկալիքով։

Ընձուղտներից մեկը գլուխը մտցրել է մեքենայի սրահ, իսկ զարմացած զբոսաշրջուհին բարձրացրել է մեքենայի պատուհանի ապակին։ Այն սեղմել է կենդանու վիզը, որից հետո՝ կոտրվել։

Ի պատիվ զբոսաշրջիկների՝ պետք է նշել, որ նրանք չեն լքել միջադեպի վայրը, այլ՝ կանչել են արգելանոցի աշխատակիցներին։ Մաշկի տակ ապակու կտորներ հայտնաբերելու համար կենդանուն զննել է անասնաբուժը։

You might also like