Եվրոպա ճանապարհորդության գլխավոր առավելություններից է այն, որ թռիչքը երկար չէ և հնարավոր է մի քանի օր հանգստանալ։ Travel&Leisure զբոսաշրջային ամսագիրը կազմել է հատուկ վարկանիշային աղյուսակ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Հին աշխարհի մշակութային և պատմական ժառանգությանը 2016 թվականի ամռանը։ Ստորև ներկայացված է լավագույն քաղաքների ցանկը՝ լավագույն ժամանակաշրջանով և զբոսաշրջիկների կատեգորիայով, որոնց հարմար կլինի այդ ուղղությունը։
1. Ստոկհոլմ, Շվեդիա (հուլիս, միայնակ ճանապարհորդողների համար);
2. Պոզիտանո, Իտալիա (հունիս, սիրահար զույգերի համար);
3. Պրահա, Չեխիա (հուլիս, զբոսաշրջային խմբերի համար);
4. Մադրիդ, Իսպանիա (օգոստոս, զբոսաշրջային խմբերի համար);
5. Ֆլորենցիա, Իտալիա (օգոստոս, Սիրահար զույգերի համար);
6. Կրակով, Լեհաստան (հուլիս, միայնակ ճանապարհորդողների համար);
7. Բեռլին, Գերմանիա (օգոստոս, զբոսաշրջային խմբերի համար);
8. Էդինբուրգ, Շոտլանդիա (հունիս, զբոսաշրջային խմբերի համար);
9. Դուբրովնիկ, Խորվաթիա (հունիս, երեխաների հետ ճանապարհորդողների համար);
10. Բրյուգե, Բելգիա (հուլիս, սիրահար զույգերի համար);
11. Բարսելոնա, Իսպանիա (օգոստոս, երեխաների հետ ճանապարհորդողների համար);
12. Ամստերդամ, Նիդեռլանդներ (հուլիս, զբոսաշրջային խմբերի համար);
13. Դուբլին, Իռլանդիա (օգոստոս, երեխաների հետ ճանապարհորդողների համար);
14. Լիսաբոն, Պորտուգալիա (օգոստոս, սիրահար զույգերի համար)։