Լոլիկային պայքարը Իսպանիայում կմեկնարկի օգոստոսի 29-ին
2013 թվականից մասնակցության համար սկսել են գումար գանձել, որպեսզի ինչ-որ կերպ նվազեցնեն մասնակցել ցանկացողների թիվը։
Օգոստոսի 29-ին Իսպանիայի աևելքում գտնվող Բունոլ (Buñol) քաղաքում, որը գտնվում է Վալենսիայից 40 կիլոմետր արևմուտք, կանցկացվի ավանդական բերքի տոնը, որն հայտնի է ուրախ միջոցառումով՝ լոլիկների մարտով։ Ամեն տարի Տոմատինային գալիս են մասնակցելու հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի միմյանց վրա լոլիկներ նետեն։
Մեկ ժամ տևող պայքարի ընթացքում օգտագործվում է ավելի քան 150 տոննա լոլիկ, որը բերվում է Անդալուսիայից։ Լոլիկային հարձակումներից հետո միջոցառման մասնակիցները շարունակում են տոնել․ նրանց սպասում է կենդանի երաժշտություն և համեղ ուտեստներ։
Տոմատինայի տոմսն արժե 12 եվրո։ Մարտերի մասնակիցների առավելագույն քանակը 22 հազար է։ Մարտերին մուտքը թույլատրվում է միայն 18 տարեկանից բարձր անձանց։ Խորհուրդ է տրվում կրել լողի ակնոցներ, որպեսզի լոլոիկի հյութը չլցվի աչքերը։