Ստոկհոլմը գլխավորում է էկոլոգիապես մաքուր 10 մայրաքաղաքների ցանկը։ Այդ մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը, որը կազմել է այս վարկանիշային աղյուսակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա։
Ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Վելլինգտոնը (Նոր Զելանդիա), իսկ եռյակը եզրափակում է ավստրալիական Կանբերրան։ Չորրորդ հորիզոնականում Օտտավան է (Կանադա), հինգերորդում՝ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը։
Տասնյակում նվազման կարգով տեղ են գտել նաև Մոնտեվիդեոն (Ուրուգվայ), Տալլինը (Էստոնիա),Հելսինկին (Ֆինլանդիա), Մոնակոն և Մադրիդը (Իսպանիա)․ գրում է Mignews-ը։
Համաշխարհային մայրաքաղաքներից ամենաաղտոտվածը ճանաչվել է Էր Ռիադը (Սաուդյան Արաբիա)։ Հակառեյթինգում հայտնվել են նաև Նյու Դելին (Հնդկաստան) և Դոհան (Քաթար)։
Վարկանիշային աղյուսակը կազմելիս փորձագետները հիմնվել են քաղաքներում օդի աղտոտվածության մասին տեղեկությունների վրա։