The Telegraph բրիտանական պարբերականը հրապարակել է հանգստի համար աշխարհի լավագույն երկրների վարկանիշային աղյուսակը՝ ըստ 75 հազար ինտերնետ-օգտատերերի կարծիքների։ 50 պետությունից կազմված ցանկում առաջին տեղը բաժին է հասել Նոր Զելանդիային։
Թագավոությունը զբաղեցնում է առաջատարի դիրքը չորրորդ տարին անընդմեջ։ Փորձագետները նշում են երկրի գեղեցիկ բնապատկերների, նրա խոհանոցի, յուրօրինակ բնության և ծովափի մոտիկության մասին։ Երկրորդ տեղում հայտնվել են Մալդիվայն կղզիները՝ All inclusive համակարգով աշխատող աշխարհում հայտնի առողջարաններով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ՀԱՀ-ը՝ զբոսաշրջիկների շրջանում սիրված սաֆարիով և արևային եղանակով։ Հնգյակում են հայտնվել նաև Ճապոնիան և Մյանման։ Լավագույն եվրոպական երկիրը դարձել է Իտալիան։ Ընդհանուր վարկանիշային աղյուսակում այն 14-րդ տեղում է։ Ռուսաստանը ցանկում չի հայտնվել։
Հարցման մասնակիցները նաև քվեարկել են աշխարհի լավագույն քաղաքի համար։ Թոփ-3-ում հայտնվել են Քեյփթաունը, Վանկուվերը և Վենետիկը․ գրում է Lenta-ն։