Շվեյցարական հյուրանոցը առաջարկում է ճաշել սառցաբեկորի գագաթին

Շվեյցարական Բերե կանտոնի Գշտադ գյուղը լյուքս դասի ամենահայտնի լեռնադահուկային առողջարաններից մեկն է։ Այստեղ ամենաքմահաճ հյուրերին առաջարկում են բարձրակարգ ժամանց և շքեղ հյուրանոցներ։ Այժմ Գշտադի բոլոր հյուրերին հասանելի է նաև նոր անսովոր ծառայություն՝ ճաշ սառցաբեկորի գագաթին։

Gstaad palace հյուրանոց, Շվեյցարիա

Այդ առաջարկը գործում է Gstaad Palace հյուրանոցում։ Ծառայությունների փաթեթը ներառում է 60-րոպեանոց էքսկուրսիա ուղղաթիռով և ճաշ սառցաբեկորի գագաթին։ Այդ տուրի շրջանակներում զբոսաշրջիկները կարող են հիանալ Ցերմատ քաղաքի անհավանական տեսարանով, որը Շվեյցարիայի ամենահայտնի առողջարաններից մեկն է։ Այնուհետև նրանց սպասվում է ճաշ Refuge l’Espace ռեստորանում, որը գտնվում է  3000 մետր բարձրությամբ սառցաբեկորի վրա։

Refuge l’Espace ռեստորան, Շվեյցարիա

Օրվա ավարտին հյուրերը կվերադառնան հյուրանոց, որտեղ նրանց կսպասի սպա պրոցեդուրան, շոգեբաղնիքը, համամն ու ջերմային վաննաները։

 

You might also like