Շվեյցարացիները ստեղծել են շապիկներ լեզվական արգելքը հաղթահարելու համար

Երեք շվեյցարացի մտածել են ճանապարհորդության ընթացքում շփման նոր միջոց այն մարդկանց համար, ովքեր չեն տիրապետում օտար լեզվին։ Կենցաղում անհրաժեշտ բոլոր իրերի պատկերները տպված են  շապիկների վրա, որոնք թողարկվում են Iconspeak ապրանքանիշի ներքո․ հայտնում է  Today-ը։  IconspeakԵրբ շապիկի տիրոջը ճանապարհորդության ընթացքում ինչ-որ բան պետք լինի, որը նա չի կարող արտահայտել բառերով, նա կարող է պարզապես մատով ցույց տալ այն իր շապիկի վրա։ Պրինտը ներառում է  40 պատկերագիր, մասնավորապես՝ զուգարանի, գնացքի, հեռախոսի, գարեջրի բաժակի, Wi-Fi-ի, սարերի, անձրևի, գրքերի և գիշերային երկնքի պատկերներ։ Շապիկներն ունեն սեզոնային տարբերակներ՝ երկար, կարճ թևերով և անթև։ IconspeakԼեզվական արգելքը հաղթահարող շապիկներ ստեղծելու գաղափարը ծագել է նրա հեղինակների գլխում  2013 թվականին  Ասիայում ճանապարհորդելու ընթացքում։ Օտար երկրում նրանց ոչ միշտ է հաջողվել օգնություն խնդրել, այդ պատճառով վերադառնալուց հետո նրանք որոշել են օնլայն վաճառքի հանել  հագուստ զբոսաշրջիկների համար։ Նախագիծը մեկնարկել է 2015 թվականի վերջին։

You might also like