Թրամփի կողմնակիցը ստիպել է United Airlines-ի անձնակազմին ընդհատել թռիչքը (Վիդեո)

United Airlines  ավիաընկերության Շանհայից ամերիկյան Նյուարկ (Նյու Ջերսի նահանգ) թռչող ինքնաթիռի ուղևորը իր պահվածքով ստիպել է ինքնաթիռի անձնակազմին ինքնաթիռը իջեցնել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում։ Make America Great Again (Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը) գրությամբ գլխարկով տղամարդը  անմիջապես թռիչքից հետո սկանդալ է սարքել տեղի պատճառով։ Միջադեպի տեսանյութը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Airlive պարբերականը։

CBS SF-ի տվյալներով՝ ինքնաթիռի սրահ մտնելուն պես տղամարդը պահանջել է ազատել երկու հարևան նստատեղերը։ Այն բանից հետո, երբ նա իմացել է, որ դրանք զբաղված են և մերժում ստացել, ուղևորը աղմուկ է բարձրացրել։ Այդ պատճառով թռիչքը ստիպված են եղել ընդհատել։ Արդյունքում ինքնաթիռը չպլանավորած վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում։

You might also like