Ֆրանսիական մայրաքաղաքի այցելուները հնարավորություն են ստացել վայելել ամառը և արևային լոգանք ընդունել անմիջապես Փարիզի գլխավոր տեսարժան վայրում։ Ամառային բացօթիկը կգործի Էյֆելյան աշտարակի վրա մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը և բաց կլինի հյուրերի համար դիտահրապարակի 2 -րդ հարկում՝ 57 մ բարձրության վրա։
Ամառային տարածքի մակերեսը կազմում է շուրջ 250 քառակուսի մետր, ունի հարմարավետ կահույք և բույսեր։ Բացօթիկը նաև առաջարկում է ոտնակներով հատուկ շեզլոնգ, որի օգնությամբ կարելի է մի փոքր ձգել մկանները և այդ կերպ լիցքավորել բջջայինը։ Հարթակը բաց է ամեն օր ժամը 10:00-ից 22:00-ը։