Եվրոպայի ամենատարօրինակ հուշարձանը գտնվում է Բելգիայում

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը անցկացրել է ուսումնասիրություն պարզելու համար, թե եվրոպական որ տեսարժան վայրն է ավելի  էքսցենտրիկ եւ տարօրինակ: Ուսումնասիրությունը անցկացվել է  հեռուստադիտողների շրջանում. ցանկացողները կարող էին քվեարկել CNN-ի կայքում: Ստացված արդյունքների համաձայն` ամենաարտառոց տեսարժան վայր է համարվել Ատոմիումը` Բրյուսելի խորհրդանիշը:

Atomium

Հուշարձանը, որը նախ պատված էր ալյումինե շերտով, հետո`  2006 թվականի փետրվարին վերանորոգվեց և պատվեց պողպատով, կազմված է ինը ատոմներից, որոնք համակցված են  խորանարդաձև երկաթյա ճաղավանդակով` մեծացած 165 միլիարդ անգամ: Ատոմիումի բարձրությունը 102  մետր է, քաշը` շուրջ 2400 տոննա, իսկ յուրաքանչյուր գնդի տրամագիծը` 18 մետր: Մյուս «տարօրինակ» հուշարձանները գտնվում են Իսպանիայոմ, Ֆրանսիայում,  Լիտվայում, Լեհաստանում, Ավստրիայում և Չեխիայում:

Atomium

You might also like