Ուղեկցորդուհին պատահաբար հետաձգել է Անթալիայի չվերթը

Այսօր Կեմերովո – Անթալիա թռիչքի բորտուղեկցորդուհին պատահաբար բացել է վթարային սանդուղքը, ինչի արդյունքում չվերթը հետաձգվել է մինչև տեղական ժամանակով ժամը 18-ը:

Նախնական տվյալներով` ուղեկցորդուհին պատահմամբ սեղմել է վթարային սանդուղքի բացման կոճակը, սանդուղքը բացվել է և, ստիպված, ուղևորներին իջեցրել են ինքնաթիռից, իսկ թռիչքը` հետաձգել: Թռիչքը կիրականացվի տեղական ժամանակով ժամը 18-ին: Ուղևորներին տեղ են հատկացրել օդանավակայանի հյուրանոցում և սնունդ` ավիաընկերության հաշվին:

“Пегас-Кемерово”-ի պաշտոնական ներկայացուցչությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս իրավիճակին:

You might also like