Հուշարձաններ, որոնք անպայման պետք է տեսնել (ֆոտո շարք)

Յուրաքանչյուր երկրում,  հատկապես մայրաքաղաքում կան բազմաթիվ հնագույն և ժամանակակից տեսարժան վայրեր, որոնք ամեն տարի գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների: Բացի ամրոցներից, հրապարակներից, պալատներից և այգիներից կան նաև հուշարձաններ, որոնք մեծ հետաքրքրությունն են վայելում զբոսաշրջիկների շրջանում:  Եկեք տեսնենք դրանցից մի քանիսը, որոնք պարզապես հարկավոր է տեսնել այդ երկրներ այցելելուց:

1. Զատկի կղզին ամենահեռավոր և մարդկանցով քիչ բնակեցված կղզիներից մեկն է, հայտնի է իր հսկայական քարե արձաններով կամ ինչպես այլ կերպ են անվանում մոաներով: Հնարավոր է, որ դրանք ստեղծել են հավերժացնելու ցեղերի առաջնորդներին  (Rex Features):

2. Աշխարհում այդքան էլ շատ չեն քրիստոնեական արձանները, որոնք ավելի հայտնի լինեն քան Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում: Արտ դեկո ոճի այս հայտնի արձանի շինարարությունը սկսվել է 1922-1931թթ. շրջանում, որն էլ հետագայում դարձավ Ռիոյի խորհրդանիշը:

3. Ոչ մի այց Կոպենհագեն լիարժեք չի համարվի, եթե չեք տեսնելու «Փոքրիկ ջրահարսին»: Այդ փոքրիկ հուշարձանը պատվիրել է «Carlsberg» ընկերության հիմնադրի որդի Կարլ Յակոբսենը 1909 թվականին, այն բանից հետո, երբ դիտել է նույնանուն բալետը:

4. Ողջ աշխարհում կանգնեցված է Բուդդայի հարյուրավոր արձաններ, բայց ամենատպավորիչը դա Լեշանում գտնվող Բուդդայի արձանն է, որը փորագրված է ժայռի վրա և գտնվում է Սիչուանայի հարավում` Չինաստանում: Արձանը կառուցել են  գրեթե մեկ դար և ավարտել են  713 թվականին: Արձանի հեղինակները հույս ունեին, որ այն կհանգստացնի գետի վտանգավոր  ջրերը, որին էլ նայում է արձանը:

5. Ենթադրվում է, որ Գիզայում Սֆինքսի հայտնի արձանը կառուցվել է  5000 տարի առաջ: Այս արձանը աշխարհի ամենահին և խոշորագույնն է: Ինչու և ում համար են ստեղծել այդպես էլ մնում է առեղծված:

6. Աբրահամ Լինքոլնի նստած վեհապանծ  հուշարձանը նայում է Վաշինգտոնում  գտնվող Լինքոլնի հուշահամալիր այցելողներին: Լինքոլնի հիշատակն անմահացած է 1914-1922 թթ. կառուցված եւ Վաշինգտոնի կենտրոնում տեղադրված հուշարձանով՝ Էսպլանադայի կենտրոնում: Այն խորհրդանշում է նախագահի հավատամքը, որ բոլոր մարդիկ պետք է ազատ լինեն:

7. Ծովակալ Հորացիո Նելսոնի արձանը չորս առյուծներով շրջապատված արդեն 150 տարուց ավել հպարտորեն կանգնած է Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում: Ասում են, որ Մեծ Բրիտանիայի հաջող գրավմման դեպքում   Հիտլերը ցանկացել է այն իր հետ տանել Բեռլին:

8. Բուդդայի այս բրոնզե արձանը գտնվում է Ճապոնիայի Կամակուրա քաղաքի Կոտոկու-ին տաճարում: Այն ստեղծել են  13-րդ  դարում և կշռվում է 93 տոննա, այդ ամենով հանդերձ ներսը  դատարկ է և այցելուները կարող են ներս մտնել: Ռեդյարդ Քիպլինգը այս մասին հիշատակել է իր բանաստեղծության մեջ` «Կիմ» վեպի նախաբանում:

9. Եթե դուք լինեք Բրյուսելում, շտապեք անպայման տեսնել միզող տղային: Դա Բրյուսելի խորհրդանիշն է համարվում: Բրյուսելցիները պատմում են, որ այն կանգնեցրել են գրիմբերգենյան պատերազմի իրադարձությունների հիշատակին, երբ   Գոտֆրիդ 3-րդը որդու հետ բարձրանում է ծառ, որպես ապագա միապետ խրախուսի քաղաքացիներին, իսկ երեխան այդտեղից  միզեց  պատերազմող մարդկանց վրա:

10. Շիվայի ամենաբարձր արձանը գտնվում է Սանգայում, Նեպալի Բհատկապուր և Կավրեպալանոկ շրջանների սահմանագծում: Դրա շինարարական աշխատանքները ավարտել են մի քանի տարի առաջ, այն պատրաստել են պղինձից, ցեմենտից, պողպատից, ցինկից և համարվում է Նեպալի ժամանակակից տեսարժան վայրերից մեկը:

11. Ինչպես և մյուս բոլոր քանդակները այս պատկերասրահի, Միքելանջելոյի կերտած Դավիթի մերկ արձանը  ևս պետք է կանգնեցված լիներ դրսում, բայց այն պահում են թանգարանի պաշտպանիչ պատերի ներսում  1873 թվականից: Ամենասկզբից այն եղել է Ֆլորենցիայի Հանրապետության հայրենասիրական խորհրդանիշը:

12.Այս արձանը մեկ անգամ չէ, որ անվանել են աշխարհի ամենատգեղ արձաններից մեկը, բայց ամեն դեպքում արժե տեսնել Պետրոս Մեծի այս քանդակը, եթե կանցնեք մոսկավյի կողքով: 1997 թվականից ի վեր արձանը դադարեց ժողովրդականություն վայելել, նույնիսկ առաջարկեցին այն տեղափոխել Սանկտ Պետերբուրգ: Սակայն այդ առաջարկը մերժվեց:

13. Հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր այցելում  են, որպեսզի տեսնեն Օգյուստ Ռոդենի «Մտածողը» արձանի զանազան տարբերակները, որոնք սփռված են աշխարհի տարբեր թանգարաններում (օրիգինալը գտնվում է Փարիզում Ռոդենի թանգարանում):

14. 128  մետր հասակ ունեցող Բուդդայի արձանը Չինաստանի Լուշան շրջանի Գարնանային տաճարում համարվում է աշխարհի ամենաբարձր արձանը: Հուշարձանը, որի կառուցումը ավարտել են 2002  թվականին, կանգնեցված է  բուդդայական մենաստանի առջև:

15. Փարիզյան Լուվրում է գտնվում հայտնի Վեներա Միլոսսկայան` հին հունական սիրո և գեղեցկության աստվածուհին: Փորձագետները ենթադրում են, որ ինչ-որ ժամանակ այն վառ ներկված է եղել և կանգնեցված է եղել մարզասրահում, ձեռքին խնձոր բռնած:

16. Նվեր ԱՄՆ-ին Ֆրանսիայի կողմից. Ազատության արձանը իր ձեռքում բռնած վառվող ջահը կանգնած է Նյու Յորքի առջև 1886 թվականից: Սկզբից արձանը եղել է բրոնզագույն, բայց ժամանակի հետ այն փոխել է գույնը:

17. Չինգիզ խանի հսկայական արձանը հնարավոր չէ  նկատել, այն  վեր է խոյացած Ուլան Բատորի զբոսաշրջիկային կենտրոնում, Մոնղոլիայում: Այցելուները կարող են բարձրանալ ձիու գլխին, որտեղից էլ բացվում է հիանալի տեսարան:

18. Հռոմի ամենահայտնի արձաններից մեկը դա Մարկոս Ավրելիոսի ձիու վրայի բրոնզե արձանն է, որը արդեն հարյուր տարի կանգնեցված է Կապիտոլիումի հրապարակում: Արձանը պատկերված է իտալական 0.50 եվրոյի մանրադրամի հակառակ կողմում:

You might also like