Իսպանական աստղերը ռեստորանների ցանց կբացեն

Թենիսի աստղ Ռաֆայել Նադալը, երգիչ Էնրիկե Իգլեսիասը, ձեռնարկատեր Աբել Մատուտես Պրատսը և բասկետբոլիստ Պո Գազոլը մտադիր են ստեղծել իսպանական խոհանոցի իրենց ռեստորանների ցանցը: Հաստատություններից մեկը կբացվի Բարսելոնայում: չորս հայտնի և ակտիվ մարդիկ որոշել են փորձել իրենց ռեստորանային բիզնեսում: Ցանցի բացումը տեղի կունենա Մադրիդում 2015  թվականի մարտին: Հաստատության համար արդեն ընտրել են անուն՝ Tatel:

TatelՑանցի երկրորդ կետը կբացվի Իբիցայում հաջորդ տարի: Հետագայում հաստատություններ կբացվեն Բարսելոնայում, Լաս Վեգասում և Լոնդոնում: Սեփականատերերի խումբը պարզաբանել է, որ Իսպանիայի ազգային խոհանոցը մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում: Սակայան մինչ օրս Իսպանիայի գործող ռեստորանների ցանցերից ոչ մեկը չի փորձել առաջատար դառնալ ազգային և միջազգային ասպարեզում: Նոր ցանցը մտադիր է հասնել այս հաջողությանը և ավելացնել իսպանական խոհանոցի երկրպագուների թիվը ողջ աշխարհում:

You might also like