Կատալոնիայի ցլամարտի ֆեդերացիան հավաքել է շուրջ 600 հազար ստորագրություն` ի պաշտպանություն ցլամարտի: Ցլամարտը Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ ճանաչելու պահանջը արդեն ուղարկվել է Կոնգրես: Իրենց գործողություններով ակցիայի ամսնակիցները ցանկանում են չեղյալ համարել Կատալոնիայում ցլամարտ անցկացնելու արգելքը: Հիշեցնենք, որ այս արգելքը այստեղ սկսել է գործել ընթացիկ տարվա հունվարի մեկից: Ցլամարտի անցկացման աջակիցները իշխանության ուշադրությունը սևեռել են այն բանի վրա, որ աջակիցների ստորագրությունները երեք անգամ ավելի շատ են, քան դրան դեմ կանգնած մարդկանց ստորագրությունները: Ընդ որում` հենց վերջինիս հիման վրա էլ ընդունվել է համապատասխան արգելքը:
Ցլամարտի վերադարձի օգտին հանդես են գալիս նաև նրանք, ովքեր հետապնդում են գործնական նպատակներ: Նախնական հաշվարկների համաձայն` միայն Բարսելոնի տեական գանձապետարանից ապկասում է մի քանի միլիոն եվրո: Եվ, հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը, Իսպանիայում կվատթարանա տնտեսական իրավիճակը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին հանրության ճնշման ներքո Կատալոնիայի խորհրդարանը որոշում է կայացրել այս տարվանից արգելել ցլամարտը: Վերջին ներկայացումը եղել է սեպտեմբերի 25-ին Բարսելոնում: Այդ ժամանակ տրիբունաներում ասեղ գցելու տեղ չկար. շոուն դիտելու էին եկել 18 հազար մարդ` չնայած այն հանգամանքին, որ տոմսերի գինը հասնում էր 1.5 հազար եվրոյի: Այդ ժամանակ փողոցում հավաքվեցին ցուցարարներ կենդանիների իրավունքների պաշտանության համար: «Վերջ դաժանությանը» ցուցապաստառներով ցուցարարները ցլամարտից հետո ծեծկռտուք են սկսել մրցակիցների հետ:
Ներկայումս ցլամարտը արգելված է Կատալոնիայում և Կանարյան կղզիներում: Միևնույն ժամանակ ամեն տարի Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում տեղի է ունենում 6 հազար նմանատիպ մրցումներ, որոնց արդյունքում սպանվում են շուրջ 30 հազար ցուլ: