Մադրիդում կբացվի հասարակական տարածք ալարկոտների համար
Մադրիդի արվարձան Մոստոլեսում մայիսի 26-ին կբացվի Իսպանիայում առաջին «Գամակոդրոմը»՝ գամակներով հասարակական տարածքը։
Փողոցում կամրացվեն չորս տասնյակ գամակ, որոնք կպատրաստեն տեղաբնակները։ Նախագծի առաջխաղացմամբ Մոստոլեսում զբաղվում է Dos de Mayo (CA2M) արվեստի կենտրոնը՝ համագործակցելով Tejiendo Móstoles-ի հետ, որը կարում է իրեր սոցիալական նախագծերի համար։
Գամակներով պարկ ստեղծելու գաղափարը ծագել է Será una vez… Móstoles 2030 ցուցահանդեսի ժամանակ։
Նախագծի ուղերձներից մեկն էլ ալարելու իրավունքի ճանաչումն է․ հայտնում է Noticia.ru-ն։