Բրիտանական Լինքոլնշիրում վերաբացվել է «աշխարհի ամենափոքրիկ» փաբը՝ The Signal Box Inn-ը: Պանդոկի մակերեսը կազմում է 5.9 քառակուսի մետր: Բարը կարող է միաժամանակ սպասարկել ոչ ավել, քան վեց մարդու. նշում է պարբերականը:
Միայն ամառային սեզոնին աշխատող փաբի սեփականատերը նախկին ուսուցիչ Ալան Քովուդն է: «Իմ շատ հաճախորդներ ճանապարհորդում են երկրով և լինում են տարբեր փաբերում: Նրանք բոլորը ասում են, որ The Signal Box Inn-ը դրանցից ամենափոքրն է »,–հայտարարել է հաստատության տերը:
Քովուդի խոսքերով՝ այցելուները մշտապես առաջարկում են նրան հայտ ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքին, բայց նա դրա համար ժամանակ չի գտնում: Բարը պատահաբար չէ The Signal Box Inn անվանումը կրում. նախկինում այն ազդանշանային խցիկ էր. նշվում է հոդվածում: