Երբ Central Hotel-ը 2013 թվականի հունիսին բացվի Կոպենհագենում, ապա այն կդառնա աշխարհի ամենափոքր հյուրանոցը` առաջարկելով միայն մեկ սենյակ, որն էլ գտնվում է փոքրիկ Central Cafe-ի վերևի հարկում: Central Cafe-ն Կոպենհագենի ամենափոքրիկ սրճարանն է, որտեղ ընդամենը 5 տեղ է:
Փոքրիկ սրճարանը հյուրերին առաջարկում է 80-ականների կիթչ «Հուբբա Բուբբա» և բոլոր ժամանակների հիթ դանիական «Սուպերֆլայեր» մատուտակ: Ամենափոքրիկ հյուրանոցի սենյակում դրված կլինի թարմ ծաղիկներ, մրգեր և գինի: Հյուրերը կարող են օգտվել առանձին լոգասենյակից, մինի բարից, հարթ էկրանով հեռուստացույցից և թագավորական անկողնուց. գրում է Тravel Daily News-ը: