Նորվեգական Տրոմսոյում բացվել է կինոթատրոն, որը միաժամանակ կարող է ընդունել միայն երկու այցելուի։ Այս համեստ տարողունակությունը կինոթատրոնին դարձրել է ամենափոքրը աշխարհում։Փոքրիկ կինոսրահի տեխնիկական հատկանիշները, սեփականատերերի խոսքերով, չեն զիջում ժամանակակից ստանդարտներին։ Ընդ որում, տոմսի արժեքը միջինից բարձր է․ 1 սեանսը արժե 4 հազար RUB։ Ամեն օր կինոթատրոնում կցոուցադրվի միայն մեկ ֆիլմ։ Հետաքրքիրն այն է, որ երկտեղանոց կինոթատրոնի շենքը նախկինում եղել է սովորական թերթի կրպակ։