Մեծ Բրիտանիայում բացվել է աշխարհի ամենափոքր գիշերային ակումբը

Բրիտանական Քինգսբրիջ քաղաքում բացվել է աշխարհի ամենափոքր գիշերային ակումբը․ այն գտնվում է հին հեռախոսախցիկում։

Քաղաքային խորհուրդը գնել է այն հեռահաղորդակցման ընկերությունից, և այժմ  «ակումբից» ստացված ամբողջ եկամուտը տրամադրվում է բարեգործության․ հայտնում է BBC-ն։
Գիշերային ակումբ հեռախոսախցիկում

Այդ կերպ հեռահաղորդակցման ընկերությունը օգտագործման է հանձնել արդեն հինգ հազար խցիկ, որոնք վաղուց չեն կիրառվում ըստ նշանակության։

Որոշ հեռախոսախցիկներ դարձել են մինի գրադարաններ կամ պատկերասրահներ, մյուսները՝ բուժկետեր և մթերքի կրպակներ։

You might also like