«Գահերի խաղի» վեցերորդ սեզոնը խթանել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը դեպի Իսպանիան

TripAdvsior զբոսաշրջային կայքը բացահայտել է  «Գահերի խաղը» սերիալի վեցերորդ սեզոնի՝ զբոսաշրջիկների շրջանում առավել հայտնի նկարահանման վայրերը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի հաղորդագրությունը։

Որոնման համակարգի փորձագետները մշակել են համակարգ, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է սերիալի ցուցադրումը ազդում ճանապարհորդների՝ ուղևորության վայրի ընտրության վրա։ Պարզվում է, որ շոուի վեցերորդ սեզոնի ցուցադրության ընթացքում, որը մեկնարկել  է ապրիլին, զգալիորեն աճել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը նկարահանման վայրերի հանդեպ, որոնց մեծ մասը տեղի է ունեցել Իսպանիայում։

3ced85d69b2b71a9af6bb3f787832d12Իսպանական վարկանիշային աղյուսակի առաջատար է դարձել Զաֆրա ամրոցը (Castillo de Zafra)․ 2016 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ին այստեղ այցելել է  488 տոկոսով ավել զբոսաշրջիկ՝ քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում։ Ամրոցը հայտնվել է վեցերորդ սեզոնի երրորդ սերիայում։ Այն սերիալում ներկայանում է՝ որպես  Ուրախության աշտարակ, որը գտնվում է հորինված Վեստերոս մայրցամաքի հարավում։

maxresdefault

Երկրորդ տեղը բաժին է հասել Կամպիլո դե Դուենյաս համայնքին, որը գտնվում է համանուն նահանգում (աճը եղել է 291 տոկոսով)։ Եռյակում հայտնվել է նաև Բարդենաս Ռեալեսը՝ Եվրոպայի համար յուրահատուկ բնապատկերով վայր, ոը գտնվում է Նովարա նահանգում։ Բացի այդ, աճել է նաև հետաքրքրությունը իսպանական Ժիրոնա, Ալմերիա, Սևիլիա, Տուդելա քաղաքների հանդեպ, որտեղ ևս նկարահանվել է Գահերի խաղը։

You might also like