Ամենակարճ միջազգային ավիաթռիչքը
Aruba Airlines ավիաընկերությունը գործարկել է ռեկորդային կարճ ավիաթռիչք․ Արուբայի և Պունտո Ֆիջոյի միջև եղած 80 կիլոմետր հեռավորությունը ինքնաթիռը հաղթահարում է ութ րոպեում։
Արուբան Կարիբյան ծովի հարավում՝ Վենեսուելայի ափերին մոտ գտնվող փոքրիկ կղզի է։ Այն Նիդեռլանդների թագավորության կազմում գտնվող ինքնակառավարվող պետական մարմին է։ Պունտո Ֆիջոն գտնվում է Պրագուանա թերակղզու հարավ-արևմտյան ափին և պատկանում է Վենեսուելային։ Տարվա սկզբին երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին, և Վենեսուելայի նախագահը երեք ամսով խզեց տնտեսական և տրանսպորտային կապը Արուբայի հետ։ Երբ խնդիրը լուծվեց, Aruba Airlines ավիաընկերությունը թույլտվություն ստացավ շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, չվերթներ իրականացնել։
Vuelo inaugural de la aerolínea @arubaairlines, con dos vuelos semanales lunes y viernes, las piedras Aruba, con conexiones a Curazao, Bonaire y Miami.
.#18Mayo #Venezuela #Destinos pic.twitter.com/oriUPftVJW— IAEF (@IAEFALCON) May 19, 2018
8 րոպե տևողությամբ առաջին թռիչքը կատարվել է մայիսի 18-ին։ Ավիատոմսի արժեքը եղել է շուրջ 215−235 դոլար, բայց, չնայած այդ բարձր գնին, առաջին չվերթին մասնակցել է 50 ուղևոր։
Նախկինում միջազգային ութրոպեանոց չվերթի ռեկորդը պատկանում էր Austrian ավիաընկերությանը, որը իրականացվում էր Գերմանիայի և Շվեյցարիայի սահմանամերձ քաղաքների միջև, բայց ցածր պահանջարկ ունենալու պատճառով այն դադարեցվեց։ Այդ կարճ տարածությունը մարդիկ նախընտրում էին անցնել ավտոմեքենայով։ Արուբայի և Վենեսուելայի դեպքում ցամաքային այլընտրանք չկա, այդ պատճառով չվերթը պոտենցիալ ունի։