Հայտնի են դարձել Airbnb-ի հաճախորդների սեքսուալ նախընտրությունները (18+)
2017 թվականի հուլիսին Հարավային Կորեայից մի զույգ Ճապոնիայում գտնվող վարձակալած բնակարանում հայտնաբերել էր թաքնված տեսախցիկ։
House Method ռեսուրսի անցկացրած նոր հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Airbnb-ով տուն վարձակալած, հարցմանը մասնակից մարդկանց 53,9 տոկոսը սեքսով է զբաղվում վարձակալած բնակարանում։ Այդ մասին հայտնում է ռեսուրսի պաշտոնական կայքը․ գրում է Lenta-ն։
Հարցմանը մասնակցել են հազարավոր հաճախորդներ, որոնց 27,9-ը նախընտրում է դա անել լոգարանում, 22,5 տոկոսը բազմոցի վրա, 11,6 տոկոսը խոհանոցում, 10,8 տոկոսը ջակուզիում, 6,2 տոկոսը լողավազանում, 3 տոկոսը սեղանի վրա։
Բացի այդ, փորձագետները Airbnb-ի 100 վարձատուներին հարցրել են և պարզել, թե վարձակալների որ սովորություններն են նրանց ամենաշատը բարկացնում։ Ամենաբարկացնողը, պարզվել է, օդորակիչը իրենց բացակայության ժամանակ միացրած թողնելն է (42 տոկոս), դրան հետևում է ժամանման ժամի փոփոխությունը վերջին րոպեին (15 տոկոս) և ժամանման մասին տեղեկությունների սխալ ընկալումը (15 տոկոս)։