ԱՄԷ. Մեկնարկել է Miracle Garden այգու ստեղծման երկրորդ փուլը

Դուբայը շարունակում է զարմացնել աշխարհին: Arabian Business-ը հայտնում է, որ սկսվել է  Miracle Garden նախագծի իրականացման երկրորդ փուլը, որի շրջանակներում կստեղծվի աշխարհի ամենամեծ ուղղաձիգ այգին և աշխարհի ամենամեծ թիթեռների այգին:

Miracle Garden

Այս տարի բացված Miracle Garden-ը արդեն հասցրել է գրավել շուրջ 400 000 զբոսաշրջիկների, ովքեր գալիս են տեսնելու ծաղկային կոմպոզիցիաները՝ բաղկացած 45 միլիոն ծաղիկներից: Այժմ  Dubai Properties Group-ը  (DPG) Akar լանդշաֆտային ընկերության հետ համատեղ սկսում է նախագծի երկրորդ փուլը, որը պետք է բացվի այս տարվա հոկտեմբերին:

Miracle Garden

721 000 քառակուսի ֆուտ տարածքում կստեղծվի ուղղաձիգ այգի՝ նման օբյեկտներից ամենամեծը աշխարհում: Ի դեպ, այնտեղ կլինի նաև բույսերի այգի, որտեղից այցելուները կարող են իրենց հետ տանել մրգեր և բանջարեղեն, որոնք անձամբ կպոկեն ծառից և թփերից: Իսկ Թիթեռների այգում կլինեն 10 000 կենդանի թիթեռ:

Miracle Garden

You might also like