Երեք ու կես տարի առաջ Փարիզում բացվել է գազավորված ջրով առաջին շատրվանը: Այն բացվել է Reuilly այգում (XII շրջան): Վերջերս քաղաքում սկսել է գործել նման ևս մեկ աղբյուր, որից, ինչպես և առաջինից, կարելի է օգտվել անվճար:
Շատրվանը գտնվում է Eau de Paris կազմակերպության շենքի մոտ՝ XIII շրջանի 19 rue Neuve-Tolbiac հասցեով: Այն աշխատում է շուրջօրյա և հագեցած է մի համակարգով, որը թույլ է տալիս ընտրել գազավորված կամ սովորական ջուր:
Մինչև 2014 թվականի ավարտը Փարիզում կհայտնվի ևս չորս նման շատրվան. այս տարվա հուլիսի վերջին՝ André Citroen այգում, սեպտեմբերին՝ d’Eole այգում (XVIII շրջան), այս տարվա վերջին՝ Martin Luther King այգում ( Batignolles թաղամաս XVII շրջան), իսկ 2014 թվականի գարնանը՝ Tino Rossi-ում (V շրջան). գրում է Tout-paris.org-ը: