Ճապոնական Հոկկայդո կղզու ամենահայտնի թանգարաններից մեկը կրկին բացել է իր դռները․ վերանորոգումից հետո բացվել է Ճապոնիայի միակ Գարեջրի թանգարանը Սապպորոյում։ Այն գտնվում է գարեջրի գործարանի հին շենքում և գործում է 1890 թվականից։ Թանգարանի ցուցանմուշները պատմում են Ճապոնիայում գարեջրագործության պատմության և արդիականության մասին․ այստեղ առկա են սարքեր, շշերի և պիտակների հավաքածուներ, ինչպես նաև՝ անցկացվում են անվճար համտեսումներ։ Ամեն տարի թանգարան է այցելում ավելի քան 100 հազար մարդ․ հայտնում է Ճապոնիայի զբոսաշրջային գրասենյակը։ Թանգարանը բաց է ամեն օր՝ բացի երկուշաբթիից, ժամը՝ 10:30-ից 18:30-ը։ Մուտքը անվճար է։ Գարեջրի թանգարանը գտնվում է Higashi-kuyakusho մետրոյի կայարանից տասը րոպեյվա հեռավորության վրա։