Էկոնոմ դասի ուղևորները ունեն կենդանի մնալու ամենամեծ շանսերը, եթե ինքնաթիռը վթարի ենթարկվի. հայտարարում են փորձագետները: Boeing 727 ինքնաթիռով անցկացված վերջին ուսումնասիրության արդյունքներով՝ պարզվել է, որ աղետի ժամանակ առավել անվտանգ տեղ է հանդիսանում էկոնոմ դասի սրահը: Այս տարի Մեքսիկայի Sonoran Desert անապատում փորձարկվել է Բոինգ 727-ը: Ինքնաթիռում տեղադրվել են մանեկեններ, որոնք փոխարինել են ուղևորներին:
Վթարից հետո բիզնես դասի ուղևորները, այսինքն՝ ինքնաթիռի սկզբի հատվածում նստած մարդիկ, ինչպես նաև՝ օդաչուները, ողջ մնալու ավելի քիչ շանսեր ունեն: Ինքնաթիռի գետնին հարվածից վնասվել են առաջին 11 շարքերը: Փորձագետների գնահատմամբ՝ առջևում նստած ոչ ոք ողջ չի մնա, իսկ հետևում նստածների 78%-ը չեն էլ վնասվի: Ի դեպ, անվտանգության գոտիները կապած ուղևորները կստանան նվազագույն վնասվածքները, իսկ նրանք, ովքեր չեն կապում՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներ կունենան. հայտնում է The Telegraph-ը: