Զիկա վիրուսը հռչակվել է գլոբալ սպառնալիք Կարիբյան ավազանի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի երկրներում հիվանդության արագ տարածման պատճառով։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, այդ պատճառով էլ ապագա մայրերին խորհուրդ է տրվում խուսափել ճանապարհորդություններից դեպի այն 27 պետությունները, որտեղ արձանագրվել են վարակման դեպքեր։ Վիրուսի տարածման, ինչպես նաև՝ աշխարհում անհանգիստ քաղաքական իրավիճակների հետ կապված՝ «Yahoo Travel» պորտալը հրապարակել է 6 տուրիստական ուղղությունների ցանկ, որոնք ճանաչվել են ամենաանվտանգները։
1. Բիգ-Սուր, Կալիֆորնիա;
2. Սեբու կղզի,
3. Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա;
4. Բերմուդյան կղզիներ;
5. Ուիստլեր, Կանադա;
6. Մայորկա, Իսպանիա։