Հայտնի են ամենաանվտանգ ավիաընկերություններն աշխարհում

Telegraph պարբերականի փորձագետները առանձնացրել են ամենաանվտանգ ավիաընկերություններն աշխարհում։

Անցյալ շաբաթ Southwest Airlines ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ֆիլադելֆիայում, տուժել է  7 մարդ, մի ուղևորուհի՝ մահացել։ Չնայած նրան, որ այդ միջադեպը առաջինն է եղել ավիաընկերության պատմության մեջ՝ շատ ավիաուղևորներ անմիջապես ետ են վերադարձրել իրենց ավիատոմսերը և հրաժարվել առաջիկա չվերթներից։ Սակայն, արդյո՞ք բոլոր ժամանակակից ավիաընկերություններն են անվստահելի։

Անվտանգ ավիաընկերություն

Այդ հարցին փորձել են պատասխանել բրիտանական Telegraph պարբերականի փորձագետները։ Նրանք վերլուծել են աշխարհի ավելի քան 100 ավիաընկերության գործունեությունը, գնահատելով նրանք՝ ինքնաթիռների շահագործման ժամկետի, պատահարների թվի, տեխնիկական նորարարությունների, տեղական իշխանությունների վերահսկողության և այլ չափանիշներով։

Ստորև ներկայացված է աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների վարկանիշային աղյուսակը (այբենական կարգով)․

1. Air New Zealand;
2. Alaska Airlines;
3. All Nippon Airways;
4. British Airways;
5. Cathay Pacific Airways;
6. Emirates;
7. Etihad Airways;
8. EVA Air;
9. Finnair;
10. Hawaiian Airlines;
11. Japan Airlines;
12. KLM;
13. Lufthansa;
14. Qantas;
15. Royal Jordanian Airlines;
16. Scandinavian Airline System;
17. Singapore Airlines;
18. Swiss;
19. Virgin Atlantic;
20. Virgin Australia:

 

You might also like