Չինաստանի 35 ռեստորանները ժամանակավոր փակվել են այն բանից հետո, երբ դրանց ուտեստների բաղադրությունում հայտնաբերվել են ափիոնի խաշխաշի սերմեր, որը շատ երկրներում ընդգրկված է թմրանյութերի ցանկում։ Չինաստանի սննդային մթերքների և դեղորայքի վերահսկողության վարչությունը պարզաբանել է իրավիճակը․ 5 հաստատությունների սեփականատերերին արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, մնացած 30 հաստատություններում հետաքննություն է ընթանում։Ափիոնի խաշխաշի սերմերի օգտագորումը արգելված է դրանցում առկա ափիոնների պատճառով, որը հանդիսանում է թմրեցնող և արբեցնող միջոց։ 2004 թվականին նույն պատճառով չինական Գույչժոու նահանգում փակվել են 215 հասարակական սննդի կետ։