Սան Ֆրանցիսկոյում բացվել է արագ սննդի Eatsa ռեստորանը, որտեղ սպասարկման գործընթացը գրեթե ամբողջովին ավտոմատիզացված է։ Հաստատությունը չունի ոչ գանձապահ, ոչ մատուցող և ոչ էլ հավաքարար։
Հաճախորդները պատվերը ձևակերպում են ինքնուրույն՝ ընտրելով ուտեստը ինտերակտիվ վահանակից։ Ռեստորանի միակ աշխատակիցը, որին նրանք կարող են հանդիպել, մարդն է, ով օգնում է գլուխ հանել սարքերի աշխատանքից։
Հաստատությունում ներկայացված է բուսական խոհանոց՝ ճաշատեսակներ կինոայից (կեղծհատիկեղենի մշակույթից), սնկեր, կանաչ և բանջարեղեն։ Այցելուներին առաջարկվում է ութ ուտեստ։ Ճաշացանկում ներկայացված են նաև կարտոֆիլե կամ մրգային չիփսեր և մրգային ըմպելիքներ։ Խոհանոցը փակ է այցելուների տեսադաշտից։ Պատրաստի պատվերները հաճախորդները վերցնում են ինքնուրույն պատի մեջ հավաքած հատուկ խցիկներից։
Տուփերի վրա փակցված է պատվիրատուի անունով, ուտեստի քաշի և կալորիականության մասին տեղեկատվությամբ թուղթ։ Ընթրիքի միջին արժեքը 6,95 դոլար է։ Նախատեսվում է, որ մոտ ապագայում Սան Ֆրանցիսկոյում կհայտնվի ևս մեկ Eatsa ռեստորան։ Ցանցի երրորդ հաստատությունը կբացվի Լոս Անջելեսում։