Կարդիֆի (Ուելս, Մեծ Բրիտանիա) Sizzle And Grill ռեստորանը իր ճաշացանկում ունի 40 հսկա ուտեստ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բաժին հասնել այցելուին անվճար, եթե նա հասցնի ուտել այն հատկացված ժամանակում: Օրինակ, 75 կծու թևիկներից բաղկացած չափաբաժինը պետք է ուտել 30 րոպեում, այլապես պետք է վճարել 69 ֆունտ ստերլինգ:
Մեծ չափաբաժնով ուտեստը արագությամբ ուտելու գաղափարը վերցված է ամերիկյան Man Vs Food (Մարդն ընդդեմ ուտելիքի) ռեալթի շոուից, և ռեստորանի սեփականատերը գնել է այդ բրենդը իր հաստատության դիմաց օգտագործելու իրավունքը: Այսօր դա միակ ռեստորան է աշխարհում, որտեղ ամեն օր անցկացվում է աշխարհում ամեն տեսակ ուտեստ ուտելու մրցույթ՝ համբուրգերներից և կծու թևիկներից, մինչև պաղպաղակ և նրբաբլիթներ:
Բոլոր ուտեստները պատրաստում են միայն թարմ մթերքներից՝ առանց սառեցված բաղադրիչներ, այնպես որ համի և որակի համար անհանգստանալու կարիք չի լինում: Ռեստորանի ամենահայտնի ուտեստը տարբեր տեսակի մսերից գրիլն ու 1900 գրամ ընդհանուր քաշով ձվով, սնկով և բանջարեղենով պատրաստված երշիկն է:
3000-ից ընդամենը 7 մարդ է կարողացել ուտել այն մեկ ժամից քիչ ժամանակում, իսկ մեկ շատ քաղցած այցելու ուտեստը ավարտեց 22 րոպեում: Ռեստորանի սեփականատեր պարոն Սթիվենսը, ինչպես նրա այցելուների մեծամասնությունը, ունի ավելորդ քաշ, բայց երբեք չի ուտում ամբողջական չափաբաժին. առողջությունը ավելի թանկ է: