Լանսարոտե կղզում գտնվող ռեստորանը առաջարկում է ուտեստներ՝ պատրաստված հրաբխի խառնարանի վրա

Օտար երկիր այցելող զբոսաշրջիկները միշտ ցանկանում են ծանոթանալ տեղական խոհանոցին կամ այցելել այդ երկրի անսովոր ռեստորանները։ Խոհարարության բոլոր սիրահարների համար իսպանական Լանսարոտե կղզում բացվել է ռեստորան, որը գտնվում է հանգած հրաբուխի գագաթին։

el-diablo-restaurant-017

El Diablo հաստատությունը առաջարկում է իր հաճախորդներին համտեսել ուտեստներ՝ պատրաստված խառնարանից մի քանի մետր բարձրության վրա։ Գրիլի փոխարեն ռեստորանի աշխատակիցները օգտագործում են հրաբխի տաքությունը։ Թեև այցելուները չեն զգում խառնարանի բարձր ջերմությունը՝ շնորհիվ բազալտի 9 շերտի  (հրաբխային ծագման բնական քար), որը օգտագործվել է ռեստորանի սրահի կառուցման համար։

El Diablo – The Volcanic Restaurant of Lanzarote_

Տիմանֆայյա ազգային պարկում գտնվող հրաբուխը վերջին անգամ ժայթքել է 1824 թվականին։

You might also like